Բրիտանական ընկերությունը, որը զբաղվում է բուսակերական ճաշատեսակների առաքմամբ, փնտրում է «համի գծով տնօրենի», որը պետք է ճանապարհորդի աշխարհում՝ բուսակերների համար նոր մթերքներ ու ճաշատեսակներ գտնելու համար: Այդ մասին հայտնել է Lonely Planet-ը:
Ենթադրվում է, որ հաջողակ թեկնածուին հարկ կլինի Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա և Չիլի կատարելիք գործողումներում անցկացնել տարեկան մինչև չորս ամիս:
Ընդ որում՝ ընկերությունը ստանձնում է կեցության, ուղևորության և սննդի ծախսերը, ինչպես նաև 28-օրյա արձակուրդ է վճարում:
Այդ թափուր տեղի համար թեկնածուն պետք է ունենա սննդարդյունաբերության մեջ աշխատանքի առնվազն երեք տարվա փորձ, կարողանա գործընկերային հարաբերություններ հաստատել և պատրաստ լինի անցնելու ընտրության խիստ ընթացակարգը, որը ներառում է կենսագրական տվյալների ստուգումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:









































