Thursday, 02 07 2026
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան

Որտեղ է հայ-ամերիկյան հարաբերության խցանումը. նոր իրողություն

Թավշյա հեղափոխության առիթով ԱՄՆ արձագանքին տված վարչապետ Փաշինյանի բնորոշումը, որ հնչեց խորհրդարանում՝ «զրո արձագանքի» մասին, ի պատասխան հայ-ամերիկյան հարաբերության վերաբերյալ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցադրման, դարձավ հանրային քննարկման առարկա՝ հայ-ամերիկյան հարաբերության թեմայով:

Խոսել այդ թեմայի կարևորության մասին՝ նշանակում է չխոսել ոչինչ: Հայ-ամերիկյան հարաբերությունն ունի հույժ կարևոր նշանակություն բոլոր առումներով, սակայն դրան զուգահեռ՝ ակնառու է, որ կա այդ հարաբերության վերաբերյալ ընդհանրապես տարածված պատկերացումների վերանայման խնդիր նոր աշխարհակարգի ձևավորման բարդ ու դինամիկ աշխարհաքաղաքական զարգացումների համարժեքության տիրույթում: Այդ իմաստով պատգամավոր-վարչապետ հարցուպատասխանը նպաստեց թեմայի շուրջ հանրային ուշադրության աշխուժացմանը՝ միաժամանակ, սակայն, կարծես թե չունենալով այդ ուշադրության շրջանակում բովանդակային շարունակություն ու արձագանք, և այդ համատեքստում էլ հնարավոր է հանրության արձագանքը, իհարկե՝ այս դեպքում մեդիա և փորձագիտական հանրության արձագանքը, գնահատել «զրո»:

Հասկանալի է, որ ինչպես ամերիկյան արձագանքին վարչապետի բնորոշումը, այնպես էլ այս դեպքում «զրո» բնորոշումը բացարձակ և բացառիկ չէ, այլ գերազանցապես փոխաբերական, ընդհանուր անհրաժեշտությունների և արդիականության հետ համեմատության համատեքստում: Սակայն այս խնդիրը իսկապես ունի բովանդակային համալրման և պատկերացումների վերափոխման անհրաժեշտություն, որպեսզի դուրս բերվի մեխանիկական գնահատումների շրջանակից, թե՝ մենք ԱՄՆ դաշնակից չենք, մենք ռուսական վեկտորի վրա ենք և ըստ այդմ՝ դրանով պետք է չափենք հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարը, ու ըստ այդմ՝ հետևում է տրամաբանական եզրակացություն, որ Հայաստանն ԱՄՆ-ից չպետք է ունենա մեծ սպասելիքներ: Սա իրավիճակի առավել քան պարզունակացում է, ինչը ոչ միայն համարժեք և հարիր չէ պետական սուբյեկտությանն ընդհանրապես, այլև մասնավորապես Հայաստանի աշխարհաքաղաքական և ռեգիոնալ տեղին ու դերին ու նաև՝ Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական դերակատարությանը:

Հայաստանն ու Նահանգներն ունեն ընդհանուր լրջագույն շահեր, և եթե չունեն դաշնակցային կարգավիճակ, դա ամենևին չի նշանակում, որ արգելափակվում է երկխոսության, քաղաքական հարաբերության հնարավորությունը: Ավելին, իրավիճակի պարզեցված կամ պարզունակացված գնահատումը արգելափակում է առաջացնում մեր մտքերում ու պատկերացումներում, և խնդիրը ձևավորվում, խցանումը առաջանում է այստեղ, ոչ թե հայ-ամերիկյան հաղորդակցությունում: Միաժամանակ անկասկած է, որ այդ հաղորդակցությունն ունի լրջագույն թե՛ ախտահարման, թե՛ ֆիլտրացիայի, թե՛ բացման կարիք:

Թավշյա հեղափոխությունից հետո ադապտացիայի շրջանը հատուկ է բոլոր հարաբերություններին, և այլ կերպ լինել չէր էլ կարող: Միաժամանակ բնականոն է այն, որ առաջանում են խնդիրներ՝ կապված նախորդ համակարգի հետ հարաբերությունների ռեժիմից նոր իշխանության և նոր իրավիճակի հետ հարաբերության տրամաբանության անցման փուլում: Որովհետև արմատապես տարբեր են եղել նաև հարաբերության հայաստանյան կողմի սուբյեկտների բնույթը և մոտեցումները: Սակայն սրանք ոչ թե հայ-ամերիկյան հարաբերության ապագայի վերաբերյալ վախճանաբանական եզրահանգումների, այլ հակառակը՝ բովանդակային նոր «դիսկուրսի» առիթ են, որովհետև ի վերջո՝ նաև Նահանգների համար շատ կարևոր է հասկանալ ոչ միայն այն, թե ինչի է ունակ Հայաստանի նոր իշխանությունը, այլ նաև այն, թե հանրությունն ինչի է ունակ նոր հնարավորությունների և իրողությունների պայմաններում, որտեղ ստեղծագործական ներուժի գործադրման և դրսևորման ազատությունը աներկբա փաստ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում