Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

Հակահեղափոխությունը՝ բանկային համակարգում

Տնտեսական հեղափոխության ֆինանասավորման աղբյուրներից մեկը պետք է լինի բանկային համակարգը։ Այսօր Ազգային Ժողովում կառավարության գործունեության հաշվետվության քննարկմանն ավարտին ունեցած ելույթում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ համատեքստում նա խոսեց կառավարության ու բանկային համակարգի միջև համագործակցության մասին՝ նշելով անգամ, թե կարծիք կա, որ բանկային լոբբինգը Հայաստանում ազդեցիկ է։ Ազդեցիկ է արդյոք բանկային լոբբինգը Հայաստանում թե ոչ, քննարկման այլ նյութ է։ Իսկ որքանո՞վ է կենսունակ ու իրականանալի Նիկոլ Փաշինյանի այն թեզը, որ տնտեսական հեղափոխության ֆինանսավորման աղբյուրներից մեկը պետք է լինի բանկային համակարգը։

Միանգամից նշենք՝ այն պայմաններով, ու այն կանոններով, որով գործում է բանկային համակարգն այսօր, այն չի կարող դառնալ տնտեսական հեղափոխության ֆինանսավորող։ Խոսքն առաջին հերթին վարկային տոկոսադրույքների մասին է, որով բանկերը ֆինանսական ռեսուրներ են առաջարկում բիզնեսին։ Դրանք բարձր են, չափազանց բարձր՝ էֆեկտիրվ բիզնես վարելու ու եկամուտ ստանալու համար։ Բանկային համակարգի հիմնարար խնդիրներից մեկն այն է նաև, որ այդ համակարգում գործում է ըստ էության օլիգոպոլ իրավիճակ. գրեթե բոլոր բանկերը գրեթե նույն տոկոսադրույքով ավանդներ են ընդունում և գրեթե նույն տոկոսադրույքներով վարկային միջոցներ են առաջարկում բիզնեսին ու քաղաքացիներին։ Տարբեր բանկերի առաջարկների միջև տարբերությունը առավելագույնը կարող է կազմել 0.5-1 տոկոս, ոչ ավելին։ Սա բանկային համակարգի հիմնարար խնդիրներից մեկն է, որն ունի տարիների, տասնամյակների պատմությունը։

Հայաստանում բանկային համակարգը, ինչպես տնտեսության մյուս ենթահամակարգերը, ստեղծվել է քրեաօլիգարխիկ համակարգի տրամաբանությամբ։ Դրանում կարողացել են գործել միայն նախկին իշխանությունների համար յուրային համարված սուբյեկտները կամ հենց իշխանության ամեաբարձրաստիճան ներկայացուցիչներն՝ իրենք։ Եվ ինչպես տնտեսության այլ ճյուղերում, բանկային համակարգում ևս գործել են իշխանական քվոտաների, կաբինետային որոշումների սկզբունքները։ Փողի գինը՝ ավանդների և վարկերի տոկոսադրույքները չեն որոշվել ազատ տնտեսական, շուկայական մրցակցության պայմաններում և տարիներ շարունակ բանկերը ներքին պայմանավորվածությունների համաձայն բիզնեսին ու քաղաքացիներին փող են վաճառել նախապես որոշված տոկոսադրույքներով՝ ստանալով գերշահույթներ։ Եվ ուրեմն գործող իշխանության խնդիրը պետք է լինի առաջին հերթին քանդել այդ օլիգոպոլ վիճակը, բանկային համակարգը բերել նորմալ մրցակցային դաշտ, որում փողի գինը կորոշվի ոչ թե պայմանավորվածությունների, այլ ազատ մրցակցության արդյունքում։

Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ պետք է կարողանա վերացնել այն ստվերային ցանցը, որը բանկային համակարգում հյուսել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երկու տասնամյակ շարունակ։ Դա հեշտ լուծելի խնդիր չէ, քանի որ մի կողմից բանկային համակարգը պահպանողական համակարգ է և սովորել է տասնամյակներ տևած այդ պայմաններով աշխատանքին։ Մյուս կողմից՝ բանկային համակարգում, ինչպես նշեցինք զգալի ներկայացվածություն ունեն նախկին իշխանության ներկայացուցիչները։ Կան բանկեր, որոնք կապվում են անձամբ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անունների հետ, կան շատ բանկեր, որոնց սեփականատերերը նրանց մերձավորագույն շրջապատի անձիք են։ Իսկ դա նշանակում է, որ բանկային համակարգի առնվազն մի մասը երկու պատճառով դեմ է լինելու ազատ մրցակցային պայմաններին ու տնտեսական հեղափոխությանը։

Նախ՝ ազատ մրցակցությունը հանգեցնելու է տոկոսադրույքների նվազեցման, ինչի հետևանքով բանկերը զգալի չափով զրկվելու են իրենց գերշահույթներից։ Մյուս կողմից՝ առնվազն նախկին իշխանությունների հետ կապվող բանկերը այդ քայլին՝ մրցակցային գործելակերպին ու որպես դրա հետևանք՝ տնտեսական հեղափոխության ֆինանասավորմանն ընդդիմանալու են նաև քաղաքական պատճառներով։

Ակնհայտ է, որ նախկին իշխանությունները ամեն ինչ անելու են, որպեսզի հայտարարված տնտեսական հեղափոխությունն իրականություն չդառնա։ Նույնկերպ ակնհայտ է, որ նրանք իրենց ազդեցության տակ գտնվող ու տնտեսական կյանքում դերակատարում ունեցող բոլոր սուբյեկտներին փորձելու են հետ պահել տնտեսական հեղափոխությանն այս կամ այն կերպ մասնակցելուց, առավել ևս՝ ֆինանսավորելուց։ Հակառակը՝ շատ ավելի հավանական է այդ սուբյեկտների կողմից ներքին սաբոտաժն ու տնտեսական հեղափոխությանը խոչնդոտելու հնարարավությունը։

Նիկոլ Փաշինյանի իշխանության հակառակորդները, առաջին հերթին նախկին իշխանության ներկայացուցիչները հարուստ են, չափազանց հարուստ ու նրանք իրենց ֆինանսական կարողություններն օգտագործելու են տնտեսական հեղափոխությունը տապալելու նպատակով։ Դա մենք ամեն օր տեսնում ենք մամուլում ու սոցիալական ցանցերում։ Նույնը՝ ոչ այդքան հրապարակավ, կարող ենք տեսնել նաև բանկային համակարգում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում