ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջոն Բրենանը «հոգեկան հիվանդ» մարդ է։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։
«Ես կարծում եմ, որ Բրենանը հիվանդ մարդ է, իսկապես»,-ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Բրենանի հայտարարություններն այն մասին, որ ինքը պետական դավաճանություն է կատարել, «սարսափելի են»։
Նա նաև հավելել է, որ ԿՀՎ-ի նախկին ղեկավարի հետ «ինչ-որ բան այն չէ»։







































