Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հշեցրեց, որ նախորդ կառավարության օրոք ստեղծվել էր մի մեխանիզմ, որը միջնորդ է հանդիսանում տնտեսվարողի և կառավարության միջև. «Այդ միջնորդի պատճառով տնտեսվարողները զգալի ֆինանսական բեռ էին կրում»:
Նա նշեց, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է «ՍՕՍ սիսթեմս» ՍՊԸ-ին, որի ծառայություններից օգտվելը ԱԻՆ-ի կողմից պարտադիր է. «Ավելի կոնկրետ՝ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից»:
Պատգամավորի խոսքով՝ կարելի է 9-11 ծառայությանն ազդանշան ուղարկել առանց միջնորդի, ինչը կարժենա մոտ 1200 դրամ՝ 12,000-ի փոխարեն. «Ինչո՞վ է հիմնավորված այս ընկերություններից պարտադիր օգտվելու պայմանը՝ այն դեպքում, երբ դուք մատուցում եք տվյալ ծառայությունը 9-11-ի միջոցով:»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































