Friday, 03 07 2026
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա

Փաշինյան-Ալիև ֆորմատի ստվերում. հայ-վրացական խորքային մանևր

Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղեկությունը որոշակիորեն ստվերեց հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումը, որ մարտի 24-ին ոչ ֆորմալ շփման միջավայրում տեղի էր ունեցել Հայաստանում՝ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Նիկոլ Փաշինյանն ու Մամուկա Բախտաձեն ոչ ֆորմալ միջավայրում շփվել էին երկրորդ անգամ: Առաջին անգամ նրանք հանդիպել էին ընթացիկ տարվա հունվարի 15-ին, դարձյալ ոչ ֆորմալ, այս անգամ վրացական Բոլնիսիում, ընդ որում՝ վարչապետի պաշտոնում Փաշինյանի խորհրդարանական ընտրությունից անմիջապես հետո: Սրանով իհարկե դրսևորվել էր Հայաստանի համար վրացական ուղղության կարևորությունը: Հայաստանում պատասխան հանդիպումը հավաստում է հարաբերության կարևորության երկկողմ գիտակցումը:

Մանրամասներ, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Բախտաձեն, չկան, սակայն հատկանշական է այն, որ հանդիպման մասին տեղեկություն Հայաստանի վարչապետը փոխանցել է նաև զինված ուժերի հրամկազմի հետ փակ հանդիպմանը, ինչը վկայում է, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման թեմաների շարքում եղել են լրջագույն հարցեր: Իր հերթին հատկանշական է, որ Հայաստանից հեռանալուց հետո, Վրաստանի վարչապետը Թբիլիսիում հանդիպել է այնտեղ ժամանած ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին, որը մասնակցում է Վրաստանում տեղի ունեցող ՆԱՏՕ զորավարժությանը: Հնարավոր է իհարկե դիտարկել մի շարք այլ նուրբ շերտեր, կապված Փաշինյան-Բախտաձե հանդիպման հետ, սակայն, թերևս, առիթներ կլինեն առաջիկայում անդրադառնալ հայ-վրացական հարաբերության առանձին ասպեկտների՝ հաշվի առնելով այն, որ աշխարհաքաղաքական միտումները այդ երկկողմ հարաբերությունը փոխադարձաբար դարձնելու են առավել կարևոր, միաժամանակ առավել նշանակալի են դարձնելու ռեգիոնալ և միջազգային հարաբերությունների համատեքստում:

Այդ իմաստով հատկանշական է, որ Փաշինյան-Բախտաձե հանդիպումը մնաց Փաշինյան-Ալիև հանդիպման տեղեկության ստվերում, ինչը զուտ առերևույթ, այսպես ասած, տրենդի իմաստով հասկանալի է, սակայն բովանդակային, քաղաքական նշանակության իմաստով, պարունակում է որոշակի «անարդարություն»: Տրենդի իմաստով հասկանալի է, որ ուշադրությունը կլանում է Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղեկություն, ու հայաստանյան հանրության մոտ կա համոզում, որ այդ հանդիպումը գործնականում առավել կարևոր ու նշանակալի է, քան, օրինակ, հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումը: Իրականում, սակայն, այստեղ գուցե հնչի տարօրինակ, սակայն այդ թվում և Արցախի հարցի առումով հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումները թերևս միտված են առավել կարևոր լինելուն, քան Փաշինյան-Ալիևը, կամ ոչ պակաս կարևոր լինելուն: Իհարկե, պարզունակություն է անցկացնել կարևոր-անկարևորի այդպիսի համեմատություն, սակայն խորքային իմաստով խնդիրը իրավիճակի և իրողությունների ռազմավարական գնահատման մեջ է: Եվ այդ համատեքստում ակնառու է, որ արցախյան հարցը մտել է հենց այդպիսի տրանսֆորմացիայի փուլ՝ թե՛ միջազգային հարաբերությունների, թե՛ հայկական քաղաքականության համատեքստում:

Ըստ այդմ, այստեղ ավելի ու ավելի մեծ դեր է ստանձնում միջավայրային երկարաժամկետ վեկտորների ձևավորման հարցը: Փետրվարի վերջին դրանցից մեկին մենք ականատես եղանք Իրան կատարած այցի տեսքով, որտեղ հնչեցին կարևոր հայտարարություններ, նաև զուգահեռ՝ արցախ-իրանյան սահմանին: Մյուսը հայ-վրացական ոչ ֆորմալ հանդիպումն է, ընդ որում՝ երկրորդը անցնող եռամսյակում, ինչը ընդգծում է ձևավորվող առանձնահատուկ միջավայրը, հատկապես հենց Վրաստանում ՆԱՏՕ զորավարժության համատեքստում: Ահա այդ առումով, նույն Արցախի հարցի տեսանկյունից, Հայաստանն ավելի ու ավելի շատ խոսելիք ունի աշխարհի և, բնականաբար, առաջին հերթին իր անմիջական հարևանների հետ, քան Ադրբեջանի: Դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ չկա խոսելու բան կամ չպետք է խոսել: Պարզապես չպետք է դրա ստվերում թողնել որևէ այլ խոսակցություն, հատկապես հարևանների հետ: Այդ թվում՝ հանրային ուշադրության ստվերում, որովհետև, ի վերջո, քաղաքականության բազան հանրությունն է, հատկապես Հայաստանի դեպքում, և ռազմավարական տրանսֆորմացիան չի կարող հիմնված չլինել հանրային ընկալումների խորքային փոփոխության վրա

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում