Ռուս հայտնի հումորիստ Մաքսիմ Գալկինը ցուցադրել է մերձմոսկովյան Գրյազ գյուղում գտնվող իր և Ալլա Պուգաչովայի դղյակի լուսանկարները։
6 հարկանի շքեղ առանձնատունը շուրջ 2300 ք/մ տարածք է զբաղեցնում։ Տունն ունի հսկայական սրահ և լողավազան, ստորգետնյա ավտոտնակ, մարզասրահ, ննջասենյակներ, կենցաղային շինություններ, թատրոն և անգամ աստղադիտարան։
Դեռևս տան կառուցման ժամանակ լրագրողները փորձում էին լուսանկարել այն։ Այս մասին ասել է Գալկինը՝ հիշելով, թե ինչպես են պապարացիները տան շուրջ պտտվել, իսկ հետո այդ լուսանկարներն իրեն նվիրել։




.jpg)








































