Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված Գովազդի մասին օրենքում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը դիմեց, իր իսկ խոսքով, սիրառատ մայրիկներին, հոգատար հայրիկներին, տատիկներին ու պապիկներին. «Եթե տեսնում եք, որ ձեր երեխան առանձնապես սեր չունի գիտելիքի, գիտության նկատմամբ և ունի միջինից ցածր առաջադիմություն, խնդրում եմ՝ հրաժարվեք նրանց բուհ ուղարկելու մտքից»:
Նրա խոսքով՝ ձեր ընտանիքի կյանքը մղձավանջի է վերածվելու՝ դասախոսներին կաշառելլով, կուրսայիններ գրել տալով. «Ձեր երեխային այդ դեպքերում տվեք արհեստի»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































