Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը:
Այժմ քննարկվում է Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին դիմելով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ օրենքը վերանայման ենթակա է, որովհետև այնքան էլ լավ չի նպաստում գործարար միջավայրի զարգացմանը, և նշեց, որ օրինագծում առկա երկու դրույթները հակասում են միմյանց. «Դուք կարող եք պայմանագիր կնքել հօգուտ երրորդ անձանց, բայց չեք կարող պայմանագիր կնքել ի վնաս երրորդ անձանց: Այս կոնտեքստում հակասությունն ակնհայտ է»:
Նախարարը խնդրեց գրավոր առաջարկ ներկայացնել:
Մանրամասները՝ տեսանյութում:







































