Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը և նրա կինը՝ դքսուհի Կամիլան պաշտոնական այցով Կուբա են ժամանել, հաղորդում է Noticias24-ը։
Չարլզի և Կամիլայի ուղևորությունը շրջագայության մի մասն է, որը նրանք կատարում են Կարիբյան ավազանի կղզիներում։

Հստակեցվում է, որ սա բրիտանական թագավորական ընտանիքի առաջին այցն է հանրապետություն՝ 1959-ին հեղափոխության հաղթանակից հետո։







































