Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը մտադիր է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացնել ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման հարցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Դա վտանգում է համաշխարհային խաղաղությունը: Մենք Գոլանի բարձունքների հարցը փոխանցելու ենք ՄԱԿ-ին»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքերով, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան չի պաշտպանում Գոլանի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը:
Նա նաև հավելել է, որ մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել նրա որոշումը: