ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պառակտվել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հարցով, հաղորդում է NBC News-ը, վկայակոչելով աղբյուրները:
Հեռուստաալիքի տվյալներով, ԱՄՆ կառավարությունում ուսումնասիրում են Եվրոպայից Իրան դեղերի մատակարարման խթանման գաղափարը:
Ինչպես նշվում է, Թրամփի վարչակազմը քննարկում է նաև Իրանից նավթի ներմուծման արգելքի նոր ժամկետի երկարաձգման բացառման նպատակահարմարությունը:
Միևնույն ժամանակ Սպիտակ տունը բացառման երկարաձգումը թույլ է տալիս ութ երկրների համար:









































