Thursday, 18 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն

Առանց սփյուռքի հետ թիրախային աշխատանքի՝ հնարավոր չէ կազմակերպել հայրենադարձություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է սոցիոլոգ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ փորձագետ Սյուզաննա Բարսեղյանը։

-Տիկին Բարսեղյան, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն։ Վարչապետը նշել է, որ պետք է հասկանալ, թե ժողովրդագրական վիճակի բարելավման ինչ հասցեական ծրագրեր կարող ենք իրականացնել։ Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստան վերադարձողների թվի աճ նկատո՞ւմ եք արդյոք։ Ընդհանրապես ի՞նչ ծրագրերով է հնարավոր խթանել հայրենադարձությունը։

-Իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը սկսեց խոսել մեծ հայրենադարձության մասին, որը պետք է ինչ-որ չափով նպաստեր Հայաստանում ժողովրդագրական խնդիրների լուծմանը։ Կառավարության առաջին ծրագրում նշվել էր, որ պետք է խթանել հայրենադարձությունը՝ առանց լուրջ մեխանիզմներ առաջ քաշելու։ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում ավելի լայն անդրադարձ էին արել և ավելի հիմնավոր գրել, բայց 2019-ի կառավարության երկրորդ ծրագրում հայրենադարձության հարցից կարծես թե խուսափել էին՝ հավանաբար հասկանալով, որ դա բավականին բարդ գործընթաց է, չնայած հայտարարությունների մակարդակով շարունակում են խոսել հայրենադարձությունից։ Կարծում եմ՝ հայրենադարձությունը մեր ժողովրդագրական խնդիրների վրա ազդող գործոն կլինի, բայց սա հռետորաբանության կամ բանավոր խոսակցության խնդիր չէ։ Առանց հատուկ մշակված ծրագրերի և սփյուռքի հետ թիրախային աշխատանքի՝ հնարավոր չէ կազմակերպել հայրենադարձություն։ Դա մեծապես պայմանավորված է նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակով և ներգաղթի քաղաքականությամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մեծ հայրենադարձություն սպասելի չէ:

Ինչ վերաբերում է հետհեղափոխական շրջանում ներգաղթի հոսքին, կառավարությունը պարզապես ներկայացնում է Հայաստան մուտք գործածների թիվը որպես ներգաղթի ցունցանիշ, ինչը սխալ է։ Այսինքն՝ Հայաստան մեկնումների և ժամանումների տարբերությունը (սահմահատումների սալդո) 2017-ին կազմել է մինուս 26 հազար 897, իսկ 2018-ին՝ պլյուս 15 հազար 313 հաշվեկշիռը դրական է, բայց սա չի նշանակում, թե ներգաղթ է եղել։ Այսինքն՝ սա ընդամենը օդանավակայանում, անցակետում գրանցված մարդկանց քանակն է, որ եկել են և հետո մեկնել։ Իսկ վիճակագրություն, թե որքան ներգաղթյալ է եղել, չկա։ Այստեղ միգրացիոն, ժողովրդագրական, հայրենադարձության ծրագրերի խնդիր կա։ Եվ այս երեքը զուգահեռաբար պետք է աշխատեցնել, ոչ թե առանձին մեկ ուղղությամբ։

-Նշվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի վերջի արդյունքներով Հայաստանում մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 972 հազար: Ամեն դեպքում մեկնումների և ժամանումների թիվը՝ 2017-ին կազմել է մինուս 26 հազար 897, իսկ 2018-ին՝ պլյուս 15 հազար 313, խոսո՞ւմ է այն մասին, որ սրան նպաստել է հեղափոխությունը։ Կարելի՞ է արդյոք այնպիսի հավակնոտ ծրագիր կյանքի կոչել, որը կկանխի արտագաղթը։

-Նոր իշխանությունները, իհարկե, իրենց հռետորաբանության մեջ օգտագործում են, որ հեղափոխությունը այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ կա ներգաղթ, ծնելիության աճ։ Նախ՝ թվերի հետ խաղալ միշտ կարելի է, այսինքն՝ ներհոսքը ներկայացնել որպես ներգաղթ, բայց դա այդպես չէ։ Տուրիստներն էլ, գալով Հայաստան, անցակետում գրանցվում են որպես Հայաստան մուտք գործած մարդիկ, այսինքն՝ դրական սալդոն ներգաղթի առումով որևէ դրական ցուցանիշ ցույց չի տալիս։ Ինչ վերաբերում է ծնելիության աճին, գուցե թվաքանակով մեծացել է, բայց բնակչության աճի ցուցիչը միայն ծնելիության ցուցիչ չէ, թե քանի երեխա է ծնել։ Այսինքն՝ մենք պետք է այստեղ լուրջ քաղաքականություն վարենք, և հեղափոխության արդյունքներով չի կարելի դեմոգրաֆիական քաղաքականություն վարել։ Շատ ուրախալի է, որ կառավարությունը ստանձնել է ռազմավարություն ունենալ այս հարցում։ Եվ սա հուսադրող է։ Արդեն հասկացել են՝ առանց լուրջ ծրագրի հնարավոր չէ հասնել որևէ ցուցանիշի բարելավման, պետք են ծրագրեր և դրանց իրականացման քաղաքական կամք։ Հիմա սա բազամագործոն խնդիր է՝ սոցիալ-տնտեսական իրավիճակից սկսած մինչև քաղաքականություն, երիտասարդ ընտանիքների, նրանց բարեկեցության, ծնելիության խթանման և արտագաղթի կասեցման, այսինքն՝ բազմաթիվ ուղղություններով պետք է աշխատել այս հարցում։ Օրինակ՝ հնարավոր չէ միայն ծնելիության ցուցանիշը բարձրացնել և դրանով հաղթահարել ժողովրդագրական ճգնաժամը։ Այսպես, ՄԱԿ-ի գնահատականներով, Հայաստանում, ըստ բոլոր կանխատեսումների, դեպոպուլյացիա է լինելու, և եթե մենք քայլեր չձեռնարկենք, մեր բնակչությունը գնում է թվաքանակի նվազման, այսինքն՝ մենք նույնիսկ չենք ապահովում մեր բնական աճը (բնակչության վերարտադրությունը՝ ծնելիության և մահացության տարբերությունը)։ Եվ իսկապես սա լուրջ մարտահրավեր է այն դեպքում, որ մեր ոչ բարեկամ հարևանները, ընդհակառակը, ժողովրդագրական աճի ցուցանիշներ են ցույց տալիս։ Սա ոչ միայն սոցիալական, այլ ռազմավարական նշանակության հարց է։

-Կարելի՞ այնպիսի ծրագրեր մշակել, որը կնպաստի ծնելիության աճին, թե՞ սա ավելի շատ տնտեսական խնդիրներով է պայմանավորված։

-Ինչպես խթանել ծնելիության աճը, սա էլ բազմագործոն է։ Սկսած արժեքներից՝ մինչև ֆինանսական, նյութական բարեկեցության հարցեր։ Ես նաև ուրախ եմ տեսնելով, որ կառավարությունը վերջերս «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» միջոցով հայտարարել է  հետազոտությունների մրցույթ, որտեղ ուղղություններից մեկը հենց  ծնելիության աճի խթանմանն ուղղված քաղաքականության մշակման հետազոտությունների անցկացումն է։ Հայաստանի համար ոչ մի փորձագետ չի կարող նշել բոլոր այն գործոնները, որոնք կնպաստեն ծնելիության աճին՝ առանց լուրջ հետազոտությունների։ Դրանք անհրաժեշտ են, որպեսզի հասկանանք՝ Հայաստանում ինչ գոծոններ կան ծնելության աճի խթանման համար՝ սկսած ֆինանսական, բնակարանային և այլ պայմաններից, և վերջացրած երիտասարդների արժեքային համակարգով, երեխա ունենալու ցանկությամբ։ Հուսանք, որ քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում