«Հարբած» զբոսաշրջիկների դեմ պայքարում հայտնի իսպանական Մայորկան արմատական միջոցներ է ձեռնարկել: Կղզու մի շարք վայրերում ալկոհոլ օգտագործելը զգալի տուգանք է ենթադրում ու ոչ միայն, գրում է atorus.ru-ն: Մանրամասների համար`«Herald ATOR»:
Բալեարյան կղզիների հանգստավայրերում գրեթե ամեն տարի խստացնում են զբոսաշրջիկների համար կանոնները, հաշվի առնելով, որ հակահասարակական վարքի հիմնական պատճառը ալկոհոլի չարաշահումն է: Հիշեցնենք, որ 2019 թ. հյուրանոցներում ալկոհոլի անսահմանափակ սպառումը արգելելու տեղի իշխանությունների փորձը ձախողվել էր։ Քաղաքային իշխանությունները չհասցրին օրինագիծը հաստատել մինչև ընտրությունները։
Այնուամենայնիվ, Բալեարյան իշխանությունները մի շարք միջոցառումներ իրականացրին մինչև 2019թ. ամառային սեզոնի բացումը։

Նախ`ապրիլի 1-ից Պալմայի կենտրոնական և ափամերձ շրջաններում ալկոհոլի սպառումը արգելվում է. դրա համար սպառնում է մինչև 3000 եվրո տուգանք:
Երկրորդ՝ բարերը, ակումբները կամ ռեստորանները չպետք է ալկոհոլ գովազդեն. նման «պրոմո»-ն պետք է անհետանա քաղաքի փողոցներից և խանութների պատուհաններից:
Երրորդ՝ Պալմա դե Մայորկայի ամենահայտնի ափամերձ շրջաններում խմելու և այլ գովազդային առաջարկների համար այլևս «երջանիկ ժամեր» չեն լինի:

Բալեարյան կղզիների զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ տուրիստական հակասոցիալական վարքի երկու հիմնական «թեժ կետերը» Պալա դը Պալման է՝ Պալմայի արևելյան լողափը, և քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք գտնվող Մագալուֆ հանգստավայրը: Միևնույն ժամանակ, քաղաքապետարանի կողմից նոր սահմանափակումները տարածվում են Պլասա դե Պալմայի և Պալմայի չորս կենտրոնական հանգստյան գոտիների վրա, իսկ Մագալուֆի վրա՝ ոչ, որը երիտասարդ բրիտանացիների համար «Մեքքա» լողափ է:
Կղզու մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն, Բալեարյան իշխանությունները վախենում են Մագալուֆում «արգելել» փողոցային ալկոհոլը «Բրեքզիտի» և բրիտանացի զբոսաշրջիկների այցելությունների նվազման պատճառով:







































