Հռոմի Ֆրանցիսկոս պապը մի քանի վրձբահարված է հասցրել միգրացիայի թեմային նվիրված կտավին։ Նկարի հեղինակները երկու ժամանակակից գեղանկարիչներ են՝ իսպանացի Դոմինգո Սապատան և ֆրանսիացի Թերի Գեթեն՝ տեղեկացնում է ANSA-ն։
Գեղանկարչի աշխատանքը ստացել է El Inmigrante անվանումը։ Նրա վրա Սապատան իսպաներեն գրել է «Ես մարդ եմ», իսկ Գեթեն վարդագույն ներկով սիրտ է նկարել և գրել «կյանքը հրաշալի է»։
Հռոմի պապը խաչ և կանաչ գույնի թռչուն է ավելացրել։ Միջոցառումը տեղի ունեցավ պապական «Scholas Occumentes» հիմնադրամի բարեգործական միջոցառման շրջանակներում:









































