Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

Իշմարներով պետք չէ խոսել, Արցախի 3 ուժերը թող հստակեցնեն՝ ում նկատի ունեն

Արցախի խորհրդարանի երեք կուսակցություններ՝ «Ազատ Հայրենիք», ԱԺԿ և ՀՅԴ, հայտարարություն են տարածել, որում խոսում են անկախ և ինքնիշխան պետականության և ներկայիս կարգավիճակի ու ժողովրդի ընտրության հեռանկարում միասնական հայկական պետականության մասին։ Այս կուսակցություններն այսօր նախաձեռնված այլ գործընթացները դիտարկում են արհեստական ու վտանգավոր։ Հայտարարության մեջ կոչ է արվում դրանք շահարկող քաղաքական հավակնություն ունեցող ուժերին և գործիչներին զերծ մնալ այդօրինակ քայլերից:

Հիշեցնենք, որ վերջերս «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ստորագրահավաք է սկսում արցախցիներին Հայաստանի ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալու համար և այդ ճանապարհով գնալու դեպի Մայր Հայաստանի հետ միացմանը։ Տեսականորեն չի բացառվում նաև, որ Արցախի խորհրդարանի երեք ուժերի հայտարարությունը վերաբերում է նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, որն իր հարցազրույցներից մեկում խոսել էր Արցախյան հիմնահարցը ռուսական մանդատին հանձնելու մասին։

http://medialab.am/cache/3cc2aff7-7827-1000x708-100-scale.jpg

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նշեց՝ քաղաքական յուրաքանչյուր ուժ իրավունք ունի հայտարարություններ անելու, որոնք չեն հակասում Սահմանադրությանը. «Իսկ տվյալ դեպքում «Սասնա ծռերի» հայտարարությունը Սահմանադրությանը չի հակասում, քանի որ նրանք իրավունք ունեն իրենց պատկերացումներն ունենալու Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ»։

Բադալյանը միևնույն ժամանակ նշեց. «Քանի որ «Սասնա ծռերը» ինչ-որ չափով հայդատական մոտեցում ունի Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ պատահական չէ, որ նման հայտարարություն է անում։ Փաստորեն նրանք ցանկանում են ևս մեկ անգամ շեշտել իրենց քուռ-արաքսյան պետություն ստեղծելու կոնտեքստում արած հայտարարությունը։ Բնականաբար, Արցախի միավորումը Հայաստանին, ըստ իրենց, այդ ընդհանուր կոնտեքստի կետերից մեկն է, և նրանք քաղաքական դաշտում այդ կտրվածքով իրենց հայդատականությունն են ուզում ցույց տալ»։

Փորձագետը նաև չի կարծում, թե այդ նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի. «Որովհետև տվյալ դեպքում կխաթարվի բանակցային ողջ գործընթացը, որովհետև մենք գիտենք, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային գործընթացի, և այդ հակամարտությունը կարգավորվի հենց այդ ձևաչափով։ Նրանց առաջարկությունը ամբողջովին խաթարում է այդ ձևաչափը և որևէ հաջողություն չի ունենալու ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում, ո՛չ Ադրբեջանում և ոչ էլ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Այնպես որ, իրենց հայտարարությունը կարող ենք դիտարկել զուտ կուսակցական փիարի տեսանկյունից և ոչ ավելի»։

Ինչ վերաբերում է Արցախի խորհրդարանական ուժերի հայտարարությանը, մեր զրուցակիցն ասաց. «Դա նորմալ պատասխան է, իրենք կոչ են անում կոռեկտություն դրսևորել։ Մտածել, որ սուր հակասություններ կլինեն, անիմաստ է։ Երեք քաղաքական ուժեր իրավունք ունեն իրենց տեսակետը հայտնելու մեկ այլ ուժի տեսակետի վերաբերյալ։ Ասեմ ավելին՝ այս հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ օրակարգ չէ։ Սա ընդամենը կուսակցություններից մեկի փիար հայտարարությունն է և ոչ ավելի։ Դրան լուրջ վերաբերվել և լուրջ քննարկումներ անել, կլոր սեղաններ ստեղծել պետք չէ։ Ընդամենը փիար է և ոչ ավելի։ «Սասնա ծռերը» նշեց, որ Ղարաբաղին աբխազացման վտանգ է սպառնում, բայց չնշեց, թե այդ սպառնալիքն իրենից ինչ է ներկայացնում։ Սա զուտ ներքաղաքական, շարքային, շատ հասարակ մի գործընթաց է, որը Հայաստանի լրատվական դաշտում անիմաստ կարևորվում է»,- եզրափակեց նա։

https://www.shantnews.am/wp-content/uploads/2018/12/Shirinyan.jpg

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Արցախի խորհրդարանական ուժերը լավ կանեին բաց տեքստով նշեին, թե ում նկատի ունեն, այլապես կարող է ստացվել, որ շահարկողը հենց իրենք են. «Բայց մյուս կողմից էլ՝ իրենց դիրքորոշումներից մեկը ինձ հարազատ է՝ Միացյալ Հայաստան ստեղծելու ճանապարհը նկատի ունեմ, հիմա ինչքանով են իրենք անկեղծ, ինչքանով են շահարկում՝ դա ինձ չի հետաքրքրում»։

Շարունակելով իր միտքը՝ Լևոն Շիրինյանը նշեց. «Ես առանց որևէ հավակնության, առանց գլուխ գովելու կարող եմ ասել, որ իրենց պնդածն այն է, ինչ մոտավորապես ես եմ առաջարկել։ Հայաստանն ու Արցախը Անվտանգության խորհրդի համատեղ նիստ արեցին, ու Հայաստանը հայտարարեց իրավազորությունը՝ դա Միացյալ Հայաստանի ընթացիկ ճանապարհն է ֆեդերալիզացիայի ճանապարհով, մնացածը հետաքրքիր չէ։ Կարևորը Միացյալ Հայաստանը ընթացքի մեջ է»։

Քաղաքագետն ընդգծեց. «Բայց թող Ստեփանակերտը քաջություն ունենա կոնկրետ նշելու, թե ում նկատի ունի, կռահումներով չենք զբաղվելու, իրերն իրենց անուններով կոչելու ժամանակն է, իշմարով խոսելը սխալ է, մեզ համար ձեռնտու չէ, ինչքան էլ որ կոնցեպցիան ճիշտ լինի»։

Ըստ Շիրինյանի՝ այժմ խոսքը պետք է գնա Արցախի դե յուրե միավորման մասին: «Դե ֆակտոյի մասով ամեն ինչ պարզ է, միացած է։ Արցախի հարց գոյություն չունի, սա մի Հայաստան է, մարդիկ թյուրիմացության մեջ են։ Խոսքը դիվանագիտությանն ու իրավունքին է վերաբերում»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում