Հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտան հրաժարվել է 6 դերից, ներառյալ՝ «Սիրունիկը» (Pretty Woman) ռոմանտիկ կատակերգությունում և «Չիկագո» (Chicago) մյուզիքլում դերերից, որոնցում նկարահանվել է Ռիչարդ Գիրը: Այս մասին դերասանն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում։
Հոլիվուդյան աստղն իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում:
«Կարծում եմ՝ 6 ֆիլմ կա, որոնցից ես հրաժարվել եմ, իսկ Գիրը նկարահանվեց դրանցում: «Սիրունիկը» ֆիլմը հատուկ ինձ համար էր գրվել, սակայն իմ մենեջերները դեմ էին ֆիլմում իմ մասնակցությանը»,- ասել է Տրավոլտան:


Մասնավորապես՝ Գիրը Տրավոլտայի փոխարեն նկարահանվել է «Սիրունիկը», «Ամերիկյան ժիգոլո», «Դրախտային օրեր», «Սպան և Ջենթլմենը», ինչպես նաև «Սիրունիկը» ֆիլմերում և «Չիկագո» մյուզիքլում։


«Կան նաև մի քանի ֆիլմեր, որոնցում իմ փոխարեն Թոմ Հենքսն է նկարահանվել՝ «Ժայթքում»-ը և «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմերը։ Իսկ «Հիմնական գույներ» ֆիլմում ես եմ խաղացել, ոչ թե Թոմը։ Դե, այդպես լինում է հոլիվուդյան դերասանների մոտ»,-նշել է Ջոն Տրավոլտան։











































