Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյուտ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ցանկությունը բռնությունների կհանգեցնի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքերով, բռնության աճի հետ կավելանան նաև մարդկային տառապանքները:
«Երկրների տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է: ԱՄՆ-ը փորձում է արդարացնել Իսրայելի գործողությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքին»,- հավելել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը առաջարկել է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: