Ամերիկյան թոփ մոդել Նաթալի Վեսթլինգը փոխել է սեռը և իրեն Նաթան անվանել։ Այդ մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը։
2018թ․ ապրիլին 22-ամյա Նաթանը ստիպված է եղել Նյու Յորքից Լոս Անջելես տեղափոխվել նոր կյանք սկսելու համար։
«Սկզբում այդ ամենն այդքան արևային և ուրախ չէր։ Կերպափոխության ընթացքի առաջին երկու ամիսները ծանր էին և այդպես շարունակվեց մինչև այն պահը, երբ ես արթնացա և իմ մարմնի վրա տեսա փոփոխություններ, որոնք համապատասխանում են իմ ներքին հոգեվիճակին»,- ասել է մոդելը։
Նա նշել է, որ իրեն երջանիկ է զգում և չի պատրաստվում վերադառնալ նախորդ կյանքին։








































