Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները վաղ առավոտից շարունակում են բողոքի ակցիան ՀՀ կառավարության դիմաց։
Նրանք պահանջում են հիմնավորումներ` պետական տուրքը 60 անգամ բարձրացնելու նախաձեռնության վերաբերյալ:
«Մենք համարում ենք, որ վարչապետին սխալ խորհուրդներ են տվել ու եթե նա մեզ լսի, հաստատ կմնանք նույն հպարտ քաղաքացիները», – լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։









































