Հնդկաստանում բժիշկներին հաջողվել է հանել այցելուի շնչուղիներում մնացած փամփուշտը՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Մի քանի տեղից վիրավորված 45-ամյա տղամարդուն անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկներին հաջողվել է երկու տեղից հանել փամփուշտը, սակայն կզակը խոցած փամփուշտը չի հաջողվել գտնել։ Ռենտգենը ցույց է տվել, որ փամփուշտը հայտնվել է հիվանդի շնչուղիներում։

Այն հնարավոր է եղել հեռացնել երկու փուլով․ սկզբում ունելիի միջոցով հանել են թաղանթը, այնուհետև լեղապարկի քարերը հեռացնելու գործիքով հանել փամփուշտի բեկորը։ Հաջողվել է տղամարդուն փրկել հաշմանդամությունից։
Բժիշկը ենթադրում է, որ փամփուշտը ի սկզբանե խոցել է տղամարդու այտը, այնուհետև տղամարդը կորցրել է գիտակցությունը և «ներշնչել» այն։









































