Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է մահապատիժը վերականգնելու մտադրության մասին։ Պատժի այդ բարձրագույն ձևի վերացումը նա սխալմունք է համարում։
«Հուլիսի 15-ի գիշերը (2016թ․ հեղաշրջման փորձի ընթացքում) մահացել է մեր 251 քաղաքացի։ Անգամ եթե մարդասպանները իրենց կյանքը անցկացնեն ճաղերի ետևում, ինձ ցավ է պատճառում այն փաստը, որ նրանց պետք է կերակրել։ Եթե դրա հետ կապված մեր խորհրդարանը որոշում կայացնի մահապատժի կասեցման վերաբերյալ, ես այն կվավերացնեմ»,- ասել է Էրդողանը Էրեգլի քաղաքում ելույթի ժամանակ։
Միևնույն ժամանակ, փետրվարի վերջին Թուրքիայի նախագահը Եգիպտոսում մահապատժի կիրառումը նկարագրել էր որպես «մարդկության դեմ հանցանք»։









































