Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, և յուրաքանչյուր հայաստանցի կնոջ համար առաջին պարոնն իր ամուսինն է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ով է վերջապես ՀՀ առաջին տիկիnն՝ իր, թե նախագահ Արմեն Սարգսյանի կինը։
«Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում՝ սա ինչ քննարկում է՝ Հանրապետության առաջին տիկնոջ, Հանարապետության առաջին տղամարդու։ Նման քնարկումներ կան։ Մի ժամանակ էլ քննարկում կար… Հանրապետության միակ տղամարդու քննարկումից պրծանք, հիմա էլ Հանրապետության միակ կնոջ քննարկում ենք սկսել։ Սա ի՞նչ թեմա է ընդհանրապես», – ասաց վարչապետը։










































