Արցախի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պետք է հրաժարվել հնացած սկզբունքներից, և եկել է նոր իրատեսական առաջարկներ անելու ժամանակը, ինչը հնարավոր չէ, եթե Արցախը չմասնակցի բանակցություններին:
Այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը նշեց, թե սա նույն հայտարարությունն է, ինչն իր ելույթում որոշակիորեն բյուրեղացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իրականում այս հայտարարության հենքը այն է, ինչ եղել է նախկինում: Միայն 98 թվականի դեպքերից հետո է Լեռնային Ղարաբաղը դուրս մնացել բանակցային պրոցեսից, և սա վերականգնելը շատ կարևոր է ու կառողջացնի պրոցեսը»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ այստեղ որևէ բարդ, խաբկանքային, ծուղակային քայլեր չկան, այլ կա պարզեցում և հստակեցում իրավունքի տեսանկյունից: «Մենք տեսել ենք այն բանակցությունների արդյունքները, որոնց Արցախը չի մասնակցել»,- հավելեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:







































