Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում սկուբա դայվերը բախվել է մեծ երկնագույն շնաձկան: Instagram-ում հրապարակված տեսանյութը գրավել է Daily Mail պարբերականի ուշադրությունը:
Կադրերում օվկիանոսագետ Քևին Շմիդտը սուզորդի հանդերձանքով գտնվում է ջրի տակ և հետևում մոտեցող շնաձկանը: Գիշատիչը լողում է տղամարդու դեմքի մոտ և իբր «համբուրում» նրան՝ դիպչելով պաշտպանիչ դիմակին: Այնուհետև կենդանին լողում է Շմիդտի գլխի վրայով և պոչով թեթևակի դիպչում նրան: Տեսահոլովակի վերջին վայրկյաններին սկուբա դայվերը նայում է տեսախցիկին և ձեռքերը զարմացած կողմ տարածում:

«Շնաձկները շատ հետաքրքրասեր են, բոլորը ձգտում են դիպչել և զգալ՝ օգտագործելով երախի եզրերի էլեկտրառեցեպտորները: Այստեղ ոչ մի ագրեսիա չկա, և երբ դու դա հասկանում ես, կարող ես արժանանալ փոքրիկ համբույրի»,- գրել է տեսահոլովակի հեղինակ, լուսանկարիչ Սթիվ Վուդսը:








































