ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությանը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Ռուբեն Սահակյանը։
«Պարոն Քոչարյանը ներկա է նիստին, անընդհատ խոսում է, լիքը բան է ասել, ասում է, որ հիմարություն է ամեն ինչ։ Ապացուցվեց, որ գործը ջուր է»,- ասաց Ռուբեն Սահակյանը։







































