Ամերիկյան Boeing ընկերության ղեկավար Դենիս Մյուլենբուրգը Եթովպիայում ինքնաթիռի կործանումից հետո անձամբ դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝գրում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Մյուլենբուրգը զանգահարել է Թրամփին և հավաստիացրել, որ 737 Max 8 մոդելի ինքնաթիռները ապահով են․ հիշեցնենք, որ մարտի 10-ին հենց այդ մոդելի ինքնաթիռն է կործանվել Եթովպիայում․ ինքնաթիռում գտնվող 157 ուղևորներից ոչ մեկը չի փրկվել:

Թրամփի հետ խոսակցությունը մխիթարական չի եղել Boeing- ի ղեկավարի համար: ԵՄ-ն և մի շարք այլ երկրներ կասեցրել են Boeing 737 Max 8 ինքնաթիռի մոդելի բոլոր թռիչքները՝ գրում է թերթը: Դա նշանակում է, որ աշխարհում Boeing Max 8 ինքնաթիռների շուրջ երկու երրորդը դուրս է բերվել երթուղիներից Եթովպիայում ինքնաթիռի վթարից երկու օր անց։
Այնուամենայնիվ ԱՄՆ Դաշնային ավիացիայի վարչությունը չի կասեցրել Boeing 737 Max 8 ինքնաթիռի







































