Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը սկսում է Կիևից չվերթները Երևան, Վառնա և Բուրգաս: Ավիաընկերությունն այս մասին հաղորդագրություն է տարածել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Չվերթները կիրականացվեն Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանից:
Կիև-Երևան ուղղությամբ չվերթները կսկսվեն 2019թ. մայիսի 17-ից, կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:









































