ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, պատասխանելով հարցին, թե ինչպես կարող են Հայաստանը և ՆԱՏՕ-ն համատեղ պայքարել ահաբեկչության դեմ, ասաց. «ՆԱՏՕ-ն չի կարող լինել առաջին և միակ կազմակերպությունը, որը պետք է կոչվի ահաբեկչության դեմ պայքարող, որովհետև կան սահմաններ, մտածելակերպի հարցեր»:
Նրա խոսքով՝ այս գործընթացին պետք է մասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրները. «Նախևառաջ՝ Եվրամիությունը, բայց ՆԱՏՕ-ն կարող է նպաստել այդ գործողություններին. փորձում ենք իրականացնել նախաձեռնություններ, երևան բերել տարբեր գոտիներ, որտեղ կա պայքարի անհրաժեշտություն, և որտեղ կարող են տեղակայված լինել ահաբեկչական ցանցեր»:
Ապատուրայը նշեց, որ գործնականում ահաբեկչության դեմ պայքարը իրենց առաջնային գործառույթը չէ, և դժվար է համաշխարհային կտրվածքով աշխատել այդ ուղղությամբ. «Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև մյուս երկրներին: Բայց կարծում եմ՝ առաջին քայլը հենց կլինի քաղաքական երկխոսության հաստատումը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































