Sunday, 05 07 2026
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել

Ապաստան հայցողների թիվը նվազել է. որքանով է ապահով դարձել Հայաստանը

Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա ապաստան հայցել Եվրամիության անդամ երկրներից, քանի որ ԵՄ-ն Վրաստանը դիտարկում է որպես ապահով երկիր: Այդ մասին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը հայտարարել է Եվրամիության և Վրաստանի միջև ասոցացման խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ։

Հայաստանի մասով որևէ հայտարարություն չի եղել, բայց հատկապես հեղափոխությունից հետո մի քանի անգամ բարդացել են ԵՄ երկրներում ապաստան հայցելու գործընթացները։ Նման գործընթացով անցած մի քաղաքացի մեզ հետ զրույցում պատմեց, որ 99 տոկոս դեպքերում դիմումները մերժվում են։ Ապաստան ստանալու գործընթացը հատկապես բարդացել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում և այլ երկրներում «Ասեմ ձեզ, որ ներկա դրությամբ, այսինքն՝ հեղափոխությունից հետո գրեթե 100 տոկոս մերժվում են քաղաքական ապաստան ստանալու դիմումները, այսինքն՝ որ թղթեր են դասավորում, որ իբր իրենք քաղաքական հայացքների համար հալածվում են Հայաստանում։ Հիմնական դիմումները մնացել են սեռական կողմնորոշման, դավանանքի հիմքի վրա ներկայացված դիմումները, որոնց թիվն էլ է շատ պակասել»,- ասաց մեր զրուցակիցը՝ չցանկանալով, որ հրապարակենք իր անունը։ Նրա խոսքերով՝ այս մերժումների պատճառներից մեկն էլ այն է, որ նախկինում շատ կեղծ փաստաթղթեր ներկայացվեցին, կեղծ հիմքեր, որոնք տեղի դատարանների կողմից բացահայտվեցին, և այդ արատավոր երևույթի պատճառով վերաբերմունք ձևավորվեց հայերի նկատմամբ։

Այն, որ ապաստան հայցողների թիվը էականորեն նվազել է, փաստում է նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունը։ Ծառայությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ 2018 թվականի վիճակագրությունը դեռևս ամփոփված է։ Վիճակագրությունը վարում է Եվրոպայի վիճակագրական կոմիտեն, թվերը դեռ չեն ամփոփվել, բայց նախորդ տարի նվազում է նկատվել և նույնն էլ կանխատեսվում է այս տարվա համար։ «Փոքր տեմպերով նվազում է նկատվում Հայաստանից եվրոպական երկրներ ապաստան հայցելու դեպքերը։ 2018-ը շուտով կամփոփվի, թվային ցուցանիշներ կունենանք, բայց մեր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների, քննարկումների ժամանակ նշվում է, որ ապաստան հայցելու հիմքերը, պատճառները գնալով նվազում են։ Անձը ապաստանի հայց կարող է ներկայացնել հետապնդման հիմնավոր երկյուղի պատճառով։

Այսինքն՝ անձը պետք է ապացուցի, որ որոշակի սոցիալական խմբի պատկանելիության, կրոնական, ազգային և այլ տեսակի խտրականությունների հիման վրա ինքը գտնվում է հետապնդման տակ։ Եվ քանի որ Հայաստանում ժողովրդավարության վիճակը գնալով լավանում է և դա նկատելի է նաև եվրոպական երկրների համար և չեն կարծում, որ Հայաստանում մարդիկ հետապնդման, երկյուղի հիմքեր կարող են ունենալ, ապա գնալով շատանում է նաև մերժումների քանակը»,- փոխանցեցին Միգրացիոն ծառայությունից՝ հավելելով, որ միայն հեղափոխությունից հետո երկրում ստեղծված վիճակով չէ պայմանավորված առկա պատկերը, այլ նաև ԵՄ երկրների կողմից միգրացիոն քաղաքականության խստացմամբ։ «Գիտեք, որ միգրացիան բավական լուրջ խնդիր է ԵՄ տարբեր զարգացած երկրներում, և որոշակի ավելի խիստ վերաբերմունք կա ապաստանի ինստիտուտի վերաբերյալ մեր գործընկերների կողմից»,- փոխանցեցին Միգրացիոն ծառայությունից։

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ իսկապես վերջին շրջանում էականորեն նվազել է ապաստանի հայցերի թիվը, դրա վերաբերյալ ԵՄ երկրների դիրքորոշումը ևս հասկանալի է։

Ժողովրդագրագետն այլ մտահոգություն ունի, որ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի հետ, եթե սահմանվի ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմ, Հայաստանում չկրկնվի Վրաստանի օրինակը։ Մարկոսյանի խոսքերով՝ 2017 թվականից, երբ Վրաստանը ԵՄ-ի հետ ունեցավ առանց վիզայի ռեժիմ, Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան տարվա 180 օրից 90 օրը գտնվել ԵՄ անդամ երկրներում, 2.5 անգամ ավելացվեց վրացի ապաստան հայցողների թիվը, որից հետո ԵՄ երկրները սկսեցին հատուկ քվոտաներ կիրառել։ «Մենք պետք է պատրաստ լինենք, ու մեզ էլ մեծ ռիսկ է սպառնում առանց վիզայի ռեժիմ ունենալուց հետո, որպեսզի չկանգնենք այն խնդիրների առաջ, որի առաջ կանգնեց Վրաստանը։ Մենք հիմա ունենք ռեադմիսիայի համաձայնագիր, որով մարդիկ հետ են վերադարձել և ռիսկ կա, որ նրանք կարող են առանց վիզայի ռեժիմի պարագայում նորից փորձեն հետ վերադառնալ։ Բայց մենք էլ Վրաստանի նման պետք է ունենանք համաձայնագրեր ԵՄ տարբեր երկրների հետ, որ մեր քաղաքացիները օրինական ճանապարհով ԵՄ երկրներում աշխատեն և գումար վաստակեն։ Իսկ ինչ վերաբերում է ապաստանին, ապա, այո, ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացվող քաղաքական դրդապատճառները այլևս Եվրոպայում չեն ընդունվում։ Ապրիլ-մայիսից հետո Հայաստանում քաղաքական հետապնդումներ, ճնշումներ չկան, որևէ մեկը չի կարող նման փաստարկ ներկայացնել։ Այսինքն՝ այն հիմքերը, որոնք նախկինում ներկայացվում էին այլևս չկան, իսկ եթե ներկայացվեն, ապա դրանք կլինեն կեղծիք»,- եզրափակեց Արտակ Մարկոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում