Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Անկարային առևտրային արտոնություններից զրկելու որոշումը:
Այս առումով Թուրքիան «համապարփակ միջոցներ» է ձեռնարկում: «Մենք արդեն սովոր ենք նման իրավիճակին»,- ասել է Էրդողանը: «Թող ոչ ոք չփորձի մեզ այս ձևով դաստիարակել»,- մեջբերում է ТАСС-ը:
Մարտի 5-ին Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Թուրքիային և Հնդկաստանին զրկել առևտրային արտոնություններից՝ ԱՄՆ արտոնությունների ընդհանրացված համակարգի պետական ծրագրի շրջանակներում: Նա Թուրքիայի հետ կապված որոշումը պայմանավորել է երկրի «տնտեսական զարգացման մակարդակով»: Ամերիկայի նախագահի խոսքերով, «վերջին չորսուկես տասնամյակների ընթացքում Թուրքիայի տնտեսությունը աճել և դիվերսիֆիկացվել է»:







































