Չեխիայի Զդեհով գյուղի բնակիչները հավանություն չեն տվել տղամարդու գործունեությանը, գտնելով, որ վտանգավոր կենդանիների պատճառով կարող է ինչ որ մեկը տուժել: Եվ նրանց բոլոր վախերը իրականացան, հաղորդում է Lad Bible-ը:
33-ամյա Միխալ Պրասեկը վայրի կենդանիներ պահելու թույլտվություն չստացավ, ինչը, սակայն, չխանգարեց նրան 2016-ին առաջին առյուծը ձեռք բերելու հարցում, այնուհետև 2018-ին նաև երկրորդին՝ էգ առյուծին: Տղամարդը պլանավորում էր զբաղվել գիշատիչների վաճառքով, սակայն նրա մտահղացումը ձախողվեց:

Միխալի հոշոտված մարմինը առավոտյան, փակ վանդակում, հայտնաբերել է նրա հայրը: Դեպքի վայր ժամանած իրավապահները ստիպված են եղել երկու առյուծին էլ սպանել, քանի որ գազանները թույլ չեն տվել մոտենալ մարմնին: Առյուծները շատ առույգ վիճակում են եղել, ուստի դրանց տեղափոխելն անհնար է եղել: Իսկ տերը գազանների համար կանոնավոր կերպով վճարել է բոլոր տուգանքները:










































