Այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում է շարունակում է քննարկվել 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի երեկվա հայտարարությանը, թե զինվորները ուղղորդված են քվեարկել, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց. «Պարոն Բագրատյան, եթե ունեք փաստեր, ներկայացրեք Հատուկ քննչական ծառայությանը»:
Սերգեյ Բագրատյանը, սակայն, հերքեց, որ ինքը նման է բան է ասել: Նրա խոսքով՝ ինքը չի ասել, թե զինվորներին ուղղորդել են, այլ զինվորներն են այդպես հասկացել:
Վահագն Հովակիմյանն անդրադարձավ նաև Ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ ասելով, թե նախկինում ԸՕ-ն շարունակ փոխվում էր, բայց ընտրությունների որակը չէր փոխվում. «Ի վերջո պետք է ներդրվի ընտրողների ցուցակի մաքրման համակարգը»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































