Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը:
Հաղորդումը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Դիմելով ԿԸՀ նախագահին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց. «Նախկինում իշխանությունները տոտալ ներգործության միջոցներ էին կիրառում՝ վարչական ռեսուրսը հասցնելով 100 տոկոսանոց ազդեցության: Այս ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառում չնկատվեց, բայց վարչական ռեսուրսի ազդեցությունը խիստ նկատելի էր: Այսինքն՝ ներկա իշխանությւոնները կիրառեցին վարչական ռեսուրսի պասիվ ազդեցությունը»:
Նրա խոսքով՝ նախկինում բանակը քվեարկում էր ՀՀԿ-ի օգտին, այսօր՝ գործող իշխանությունների. «Ես խիստ կասկածում եմ, որ զինվորը կամ ոստիկանությունն այդպես ոգևորված էին հեղափոխությամբ»:
Ի պատասխան Տիգրան Մուկուչյանն ասաց. «Անկեղծ ասած, որևէ փաստ առկա չէ, որ այս կամ այն մարմինը այս կամ այն կերպ հրահանգավորված է քվեարկել»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































