Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություններ ստացած նախագծերը օրակարգ ներառելու համար քվեարկության դնելու հարցը:
Կառավարության և ԱԺ հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած՝ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի առնչությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Դուք էիք անհանդուրժողականության մասին խոսում, բա սա՞ է համագործակցությունը»:
Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ է ընդունել, որ այս նախագիծն անարդար է. «Չէ՞ որ եկել էինք համաձայնության: Երեք ֆրակցիան էլ համաձայնել էին, որ խնդիրը կա»:
Նա տեղեկացրեց, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ:
Մանրամասները՝ տեսանյութում:







































