Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություններ ստացած նախագծերը քննարկելու համար քվեարկության դնելու հարցը:
Արհեստակցական միությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի համահեղինակ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ նախագծի նպատակն էր, որ Հայաստանում վերջապես ունենանք անկախ արհեստակցական միություններ, որը հետաքրքրում է ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին, «ովքեր առ այսօր ստրկատիրական վիճակում են գտնվում գործատուների մոտ»:
Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի պահվածքին, որը, նրա խոսքով, հանձնաժողովի նիստին որևէ բառ չի արտասանել. «Սակայն դրսում հարցազրույց է տալիս՝ ասելով, թե այս նախագծի իմաստը աշխատողներին տոտալ վերահսկողության ներքո պահելն է: Էդ ո՞նց եղավ, որ ես էդպիսի նախագիծ դրեցի»:
Գևորգ Պետրոսյանը հարց հնչեցրեց՝ սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը. «Ապատեղեկատվություն եք տարածում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































