ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է չեղարկել Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գործակալության տվյալներով՝ Թրամփն այդ որոշումը կայացրել է Թուրքիայի «տնտեսական զարգացման մակարդակի հիման վրա»։
Նշվում է, որ Թրամփի կարծիքով՝ վերջին 45 տարում Թուրքիայի տնտեսությունը բավականին աճել ու զարգացել է։
Այդպիսի որոշումը կարող է բացասաբար ազդել ԱՄՆ թուրքական ապրանքների ներկրման վրա։









































