Նիկոլ Փաշինյանը դժգոհ էր մարտի 1-ի երթի մասնակիցների քանակից, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մարտի 1-ին վարչապետն ուղերձ արեց, պետական ապարատը կազմակերպեց, երթ արեց, հետո երթի մասնակիցների քանակից դժգոհ էր, ուզում էր մարտի 1-ի երթը ուժի ցուցադրության վերածել, բայց հայ հասարակությունը թույլ չտվեց ուժի ցուցադրություն կազմակերպել սգի օրը։ Սա շատ կարևոր էր», – նշեց Աշոտյանը։







































