Հայտնի է, թե աստղային կանանցից ովքեր են ավելի երիտասարդ տղամարդկանց նախընտրում:

Այսպես, 2009-ին 63-ամյա Սյուզան Սարանդոնն ամուսնալուծվեց 51-ամյա դերասան Թիմ Ռոբինսից: Այժմ, սակայն արդեն 67-ամյա աստղը հանդիպում է Ջոնաթան Բրիքլինի հետ, ով իրենից երիտասարդ է 30 տարով:

Շակիրան և նրա զուգընկեր Ժերար Պիկեն ծնվել են միևնույն օրը, սակայն 10 տարվա տարբերությամբ: Փետրվարի 2-ին երգչուհին նշեց իր 37 ամյակը, ֆուտբոլիստը` 27:

Դեմի Մուրի նախկին ամուսին Էշթոն Քեթչերը նրանից երիտասարդ էր 16 տարով: 51-ամյա դերասանուհու նոր սիրեցյալը, սակայն, Շոն Ֆրայդեյն ընդամենը 27 տարեկան է:

Ջենիֆեր Լոպեսն ապրում է պարուսույց Քասփեր Սմարթի հետ, ով երգչուհուց երիտասարդ է 17 տարով:

Քորթնի Քոքսը 11 տարով մեծ է իր սիրեցյալից` ռոք երաժիշտ Ջոնի Մաքդեյդից:

55-ամյա Մադոննան հանդիպում է 26-ամյա պարուսույց Թիմոր Սթեֆենսի հետ: Իսկ մինչ այդ երգչուհու զուգընկերը 25-ամյա Բրահիմ Զայբաթն էր:

Մրայա Քերին 11 տարով մեծ է ամուսնուց`Նիք Քենոնից:

47-ամյա Ռոբին Ռայթը նշանվել է 33-ամյա դերասան Բեն Ֆոսթերի հետ:







































