Tuesday, 30 06 2026
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

Հարկային օրենսգիրքը պետք է արագ բերել, որ ներդրողներ գան․ Մելքումյան

Ֆինանսների փոխնախարարը հայտարարել է, որ Հարկային օրենսգիրքը դեռ չընդունված արդեն նախագծում փոփոխություններ են կատարվել. մասնավորապես, հրաժարվել են իրավաբանական, խորհրդատվական և հաշվապահական ծառայություն մատուցողներին ԱԱՀ-ով հարկելու գաղափարից, նրանք կվճարեն շրջանառության հարկ։ Հարկային օրենսգրքի փոփոխության հիմնական իմաստը, ըստ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի, այն է, որ խաղի կանոններ սահմանվեն երկարատև ժամանակահատվածի համար, որ ներդրողը իմանա, որ խաղի կանոնները չեն փոփոխվելու, ինչը մեզանում չի ստացվում։

«Այո՛, իրավաբանական, խորհրդատվական և հաշվապահական ծառայություններ մատուցողներին հարկելու հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել, այսինքն՝ եթե աղմուկ չբարձրանար, մենք պետք է սխալ կամ ոչ էֆեկտիվ որոշում ընդունեի՞նք։ Սա կառավարման պետական համակարգի խնդիրներից մեկն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը։

Ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքի նախագծին, ապա, ըստ Մելքումյանի, այստեղ լրջագույն փոփոխություններ պետք է կատարվեն և բիզնեսի «մեսիջը» ճիշտ ընկալեն։

«Կարծում եմ՝ Հարկային օրենսգիրքը ուշանալու է, բայց ուշացնելը նորմալ չեմ համարում, պետք է արագ բերել, որպեսզի ներդրումներ գան։ Իսկ բիզնեսը սպասում է, տեսնի՝ ինչ ձևով է ընդունվելու, որ ակտիվանա, ներդրումներ անի։ Եվ հիմա սպասողական վիճակ է, ինչն աններելի է»,-հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում