Կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում ևս 6 գոլ խփելուց հետո Լիոնել Մեսսին կդառնա լավագույն ռմբարկուն ակումբի պատմության մեջ՝ խփած գոլերի քանակը հասցնելով 370-ի:
Արգենտինացի հարձակվողն Իսպանիայի գործող չեմպիոնի մարզական պատիվը պաշտպանում է 2003 թվականից ի վեր:
Ներկայումս լավագույն ռմբարկուն Պաուլինյո Ալկանտարան է, ով թիմում հանդես է եկել 1912-27թթ և 15 տարիների ընթացքում խփած գնդակով աչքի ընկել 369 անգամ:







































