Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 238 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշված քրգործը հարուցվել է փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից կատարված գողության փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Հաղորդվում է, որ Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի իրենց գործընկերների հետ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Վաղարշապատի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Գագիկ Մուրադյանին: Վերջինս կասկածվում է 3 անձանց հետ նշված գողությունը կատարելու մեջ: Ոստիկանները գողացված ապրանքների մի մասը հայտնաբերել են:










































