Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Ստեփանավանի բնակիչ, 44-ամյա Խալաթ Ղարաջյանն իր վարած Mazda մակնիշի 38 RR 888 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածոււմ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ`վթարի հետևանքով վարորդն ու նրա 5 ուղևորները տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:








































