Բոլորովին վերջերս Նյու Յորքում Մեգան Մարքլը շքեղ երեկույթ է կազմակերպել՝ ի պատիվ իր և արքայազն Հարիի երեխայի ծննդյան։ Սասքեսի դքսուհին հրավիրել է իր ընկերուհիներին։ Հայտնին է, որ հյուրերի շարքում են եղել Ամալ Քլունին և Սերենա Ուիլյամսը, որն իր վրա է վերցրել ծախսերի մեծ մասը։ Այսպես, նա 75 հազար դոլար է վճարել ԱՄՆ-ում ամենաթանկ հյուրանոցի սենյակի՝ The Mark հյուրանոցում փենթհաուսի համար։
Սոցցանցերում լուսանկարներ և տեսագրություններ են հրապարակվել, որոնցում երևում է, թե ինչով են հյուրասիրել երեկույթի հյուրերին։ Այն պատճառով, որ սեղանի ձևավորման մեջ գերիշխել է վարդագույնը, Սասեքսի դքսի և դքսուհու երկրպագուները ենթադրել են, որ ամուսիններն աղջնակի են սպասում։ Նշենք, որ ավելի վաղ Մեգան Մարքլը և արքայազն Հարին հայտարարել են, որ չեն ցանկանում իմանալ ապագա երեխայի սեռը՝ մինչև նրա լույս աշխարհ գալը։
https://www.instagram.com/p/BuTcmN3HD2D/?utm_source=ig_embed









































