Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի հայտարարությունը՝ հանրապետությունից պաշտոնյաների Թուրքիա փախչելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ոչ ոք չի փախել Վենեսուելայից՝ իմ երկրում թաքնվելու համար»,-ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Գուայդոյի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում։ Նա նաև հավելել է, որ Գուայդոն Վենեսուելայի ընտրված նախագահ չէ։







































