ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Հանոյ է ժամանել Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպման նախաշեմին՝ տեղեկացնում է Yonhap գործակալությունը:
Տեղեկատվությունը, որ Բոլթոնն արդեն գտնվում է Վիետնամի մայրաքաղաքում, գործակալությանը էլեկտրոնային նամակով հաստատել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Հարեթ Մարքին:
Կիմ Չեն Ընի և Թրամփի միջև երկրորդ հանդիպումը պետք է տեղի ունենա փետրվարի 27-28-ին Հանոյում: Հյուսիսային Կորեայի առաջնորդն արդեն ժամանել է Վիետնամի մայրաքաղաք և տեղավորվել քաղաքի կենտրոնի Melia Hanoi հյուրանոցում: ԱՄՆ նախագահի ժամանումը սպասվում է։ փետրվարի 26-ին։









































