Գերմանիայում 28-ամյա կին ոստիկան Նադին Բերնեյսը հաղթել է Միսս Գերմանիա-2019 գեղեցկության մրցույթում։ Նա առաջ է անցել 9,5 հազար մասնակիցներից և արժանացել գլխավոր տիտղոսին՝ գրում է Toronto Sun-ը։
Բերնեյսը դետեկտիվ է կիբերհանցագործությունների բաժնում։ Ինչպես նա խոստովանել է մրցույթի ժյուրիներին, ոստիկանի աշխատանքը նրա երազանք է եղել։ «Ես բոլորին խորհուրդ կտայի դա․ տանից գնալվաղ տարիքում, որպեսզի քեզ ինքնուրույն զգաս առանց ծնողների խնամքի»,- նշել է Բերնեյսը։

Մրցույթում նրա հաղթանակը փոքրիկ մրցակցություն է ստեղծում մեկ այլգեղեցկուհու համար։ 34-ամյա Ադրիանա Կոլեզարը իր Instagram-ի էջում 700 հազար հետևորդ ունի և ավելի վաղ ճանաչվել է Գերմանիայի «ամենագեղեցիկ կին ոստիկան»։











































