Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Շենթոփը ընտրվել է երկրի օրենսդիր ժողովի խոսնակի պաշտոնում՝ համաձայն խորհրդարանում ընտրությունների երրորդ փուլի։ Այս մասին հաղորդում է Anadolu-ն։
Նշվում է, որ Շենթոփի թեկնածությանը կողմ է քվեարկել 336 պատգամավոր, իսկ ընդդիմադիր «Ժողվորդահանրապետական» կուսակցության թեկնածու Էնգին Ալթայի օգտին՝ 124 խորհրդարանական։
Խորհրդարանի խոսնակ Բինալի Յլըդըրըմը հայտարարել է, որ հրաժարական է տալիս, քանի որ մտադիր է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել։







































