Սեմ Բրայանթի խոսքով՝ ծերությունը սուբյեկտիվ հասկացություն է, ամեն ինչ կախված է նրանից, թե մարդն ինչպես է իրեն զգում և ինչ տեսք ունի: Այս բոդիբիլդերին նայելիս դժվար է պատկերացնել, որ նա 70 տարեկան է: Նրանից տարիքով երկու անգամ փոքր տղամարդիկ կնախանձեն նրա կազմվածքին:
Իր տարիքում Սեմը միայն վիտամիններ է խմում՝ ոչ մի ուրիշ դեղ: 70-ամյա տղամարդը «Ջորջիայի լավագույն կուլտուրիստի» կոչումն ունի և դեռ չի պատրաստվում թոշակի գնալ:
«Մարդիկ ինձ հաճախ հարցնում են, թե երբ եմ թոշակի գնալու, ես պատասխանում եմ՝ երբեք: Տարեց մարդկանց շրջանում հաճախ մահանում են նրանք, ովքեր թոշակի են անցել: Ես սիրում եմ աշխատել, սիրում եմ մարզվել: Մարզվում եմ արդեն 27 տարի»,- ասել է Սեմը:
Սեմն աշխատում է գիշերային հերթափոխով, օրվա ընթացքւմ երկու անգամ մարզվում է: Մարզվել սկսել է 44 տարեկանից՝ հայտնում է Mail Online-ը:
Ինչպե՞ս եք կարողանում լավ կազմվածքը պահպանել՝ հարցին Սեմը պատասխանել է. «Եթե դուք սկսում եք մտածել, որ ծեր եք, գիտակցությունն ընդունում է այդ միտքը, և մարմինն իսկապես սկսում է ծերանալ: Ուստի ես պարզապես չեմ մտածում այդ մասին»:















































