ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆլագսթաֆ քաղաքը պատել է շուրջ 1 մետր ձյան շերտով։ Դա ձյան ամենաառատ տեղումն է՝ 1915-ից ի վեր, հաղորդում է CNN-ը։
Վատ եղանակի պատճառով Ֆլագսթաֆում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Տեղի օդանավակայանում ձյան ծածկույթի մակարդակը շուրջ 90 սմ է։
https://www.instagram.com/p/BuMlaytnt-O/?utm_source=ig_embed
Նախորդ ռեկորդը գրանցվել է 104 տարի առաջ։ Այդ ժամանակ քաղաքում տեղումների քանակը 79 սմ է կազմել։
Արիզոնայի տրանսպորտի վարչությունը վարորդներին խորհուրդ է տվել ժամանակավորապես չուղևորվել նահանգի արևմտյան հատված։
https://www.instagram.com/p/BuKhkaonMO0/?utm_source=ig_embed







































